Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաղորդել Է, որ Լոնդոնը քննարկում Է Հարավարևելյան Եվրոպայում «Թայֆուն» կործանիչներ եւ ռազմանավեր ուղարկելու հնարավորությունը։ Ջոնսոնը կարծում Է, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները ՆԱՏՕ-ին հարկադրում են ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում: «Եթե Ռուսաստանը սկսի ևս մեկ ներխուժում, ապա Արեւմուտքին կստիպի ավելի շատ բան իրականացնել, քան նա ձգտում Է կանխել: Իրականում դա արդեն տեղի Է ունենում»,-հաղորդում է The Times-ում:
Ջոնսոնը հայտարարել Է, որ Ուկրաինայի շուրջ լարվածության հետևանքով Ամերիկան, Ֆրանսիան, Իտալիան եւ մյուս դաշնակիցներն ուժեր են ծավալում ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևում ճիշտ այնպես, ինչպես Մեծ Բրիտանիան հյուսիս-արևելքում: Ջոնսոնը նաև նշել Է, որ պահպանվում Է ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական միջոցներով կարգավորելու հնարավորությունն այն դեպքում, որ Ռուսաստանն ապահովի իրադրության դեէսկալացիան: