Լրացուցիչ ժամանակում «Պալմեյրասի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակ տոնելուց հետո «ազնվականները» նվաճել էն Աշխարհի ակումբային առաջնության հաղթողի տիտղոսը:
Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տրվել է «Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվային: Կարևոր է ընդգծել, որ բրազիլացին լավագույնի կոչմանը արժանացավ նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որտեղ առաջին անգամ էր հանդես գալիս։
Հավելենք, որ «Չելսին» Աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը նվաճեց իր պատմության մեջ առաջին անգամ: