Բրիտանական իշխանությունները թույլատրել են Ռոման Աբրամովիչին՝ վաճառել Լոնդոնի «Չելսի»-ն
Սպորտ
25 Մայիսի 2022, 13:21
Ակումբը 4,25 մլրդ ֆունտով գնում է ամերիկացի ներդրող, միլիարդատեր Թոդ Բոլիի գլխավորած կոնսորցիումը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ տրամադրել է վաճառքի լիցենզիա, քանի որ գոհ է եղել, որ գործարքի նշված պայմանները ֆինանսական օգուտ չեն բերելու Աբրամովիչին կամ պատժամիջոցների ենթարկված որևէ այլ անձի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» վաճառքը պետք է տեղի ունենար մինչև մայիսի վերջ, հակառակ դեպքում ակումբը կտուգանվի Պրեմիեր լիգայի կողմից և, մասնավորապես, հաջորդ մրցաշրջանում չէր կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։
Հետևեք մեզ Telegram-ում