Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.92

RUB4.67

Երևան 21 ℃

Рус Eng

Առողջապահության նախարարը՝ հակահամաճարակային սահմանափակումների մասին

Հասարակություն

24 Հունվարի 2022, 15:50

Ցանկացած սահմանափակում չի կարող միանշանակորեն ընդունվել, բայց մեր կողմից կիրառված սահմանափակումները շատ կարևոր ազդեցություն են ունեցել համավարակը կառավարելու և պատվաստումները խթանելու և հանրային իմունիտետ ստեղծելու հարցում,- հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք՝ COVID-19-ի տարածումը կանխարգելելու համար հունվարի 22-ից հանրային վայրեր այցելելիս ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ։

«Մոլերի, սննդի խանութների և առևտրի կենտրոնների համար այդ սահմանափակումները չեն գործում, որովհետև սկզբունք ենք ընտրել, որ հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների համար դեռևս չկիրառել այդ սահմանափակումները: Երբ որ մարդիկ միասին ճաշում են, վարակի տարածման հավանականությունը շատ ավելի մեծ է»,- նշել է նախարարը:

Նա հավելել է, որ «Արմեդ» համակարգի հավելվածներում քաղաքացիների անձնական տվյալները չեն երևում։ «Մենք ստեղծել ենք հավելյալ սերվերային պահոց՝ «Արմեդ» համակարգի տարածմանը համընթաց, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների տվյալների գաղտնիությունը»,- պնդել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել