Քաղաքական

Արսեն Թորոսյանը տարօրինակ է համարում Արմեն Սարգսյանի հրաժարականի փաստարկները

«Ինձ համար տարօրինակ են բերված փաստարկները նախագահի սահմանադրական լիազորությունների մասով»,- հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին։ 

Թորոսյանի խոսքով, Հանրապետւթյան նախագահը փոփոխված Սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է։ «Կարծում եմ՝ դա  հայտնի էր թե՛ նախագահ ընտրվելիս, թե՛ վերջին 4 տարիներին։ Շատ տարօրինակ է, երբ դա մեջբերվում է որպես փոփոխություններ անելու խոչընդոտ։

Խորհրդարանական կառավարմամբ շատ երկրներում նախագահները կա՛մ արարողակարգային, կա՛մ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու ֆունկցիա ունեն, ոչ ավելին»,- ասել է նա՝ հավելելով,- «Բայց ես, իհարկե, հարգում եմ Արմեն Սարգսյանի որոշումը»։