Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR408.47

RUB4.73

Երևան 19 ℃

Рус Eng

Արևմուտքն արդեն 1,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինա

Միջազգային

9 Փետրվարի 2022, 19:40

Գործընկեր երկրները Կիևին արդեն տրամադրել են 1,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն և այն կշարունակվի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը կառավարության նիստում։ «Մեր գործընկերներն արդեն մոտավորապես 1,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն են ուղարկել Ուկրաինային, իսկ մի շարք այլ երկրներ քննարկում են Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը»,- հայտարարել է նա։ Շմիհալը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել