Հայաստան

Դեսպան Քվինը մասնակցել է Ֆրեզնոյի պատվավոր հյուպատոսարանի միջոցառմանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վերջերս դեսպան Քվինն իր հայրենի նահանգում էր՝ Կալիֆորնիայում, որտեղ շփումներ ունեցավ հայկական սփյուռքի հետ․ մասնակցեց Ֆրեզնոյի պատվավոր հյուպատոսարանի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, եղավ Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի թանգարանում, հայկական թանգարաններում, հանդիպեց Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, կարծիքներ փոխանակեց Լոս Անջելեսի քաղաքային պաշտոնյաների, «Ճշմարտության և արդարության կենտրոնի» և «Գլոբալարմի» ներկայացուցիչների հետ։

«Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը»,-ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։