Հունիսի 4-ին Պրահա 6-ի Վիտեզնի նամեստի հրապարակում գործող Ֆերմերների շուկայում անցկացվել է «Դեսպանությունների փառատոն. խոհանոց, մշակույթ եւ տուրիզմ 2022 Պրահա» ավանդական փառատոն-տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցել է առանձին տաղավարով։ 46 երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ ողջունել են հազարավոր նեկաներին ոչ միայն անգլերեն կամ չեխերեն, այլեւ մայրենի լեզվով։
Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը նույնպես ելույթ է ունեցել եւ ներկաներին հրավիրել է հայկական տաղավար։ Այս տարի այն ներկայացրել է «Պոմեգրանատե» (Նուռ) ռեստորանը` հայկական խոհանոցի համեղ խորտիկներով։ Փառատոնի այցելուները սիրով գնել են խորոված, Ժինգյալով հաց, տոլմա, գաթա եւ այլ թխվածքներ։ Նաեւ հնարավորություն է եղել համտեսելու հայկական գինիներ ու կոնյակ։
Տոնավաճառի ընթացքում 12 երկրների մշակութային խմբեր ներկայացրել են ազգային երգն ու պարը։ Ի դեպ, սա Քովիդ 19 համավարակից հետո, առաջին բազմամարդ միջոցառումն էր Պրահայի դիվանագիտական թաղամասում, որտեղ այլեւս ոչ մի սահմանափակում չկա։