Քաղաքական

Լաչինը շրջանցող մայրուղու կառուցման հարցը դեռևս գտնվում է քննարկման փուլում. ՏԿԵՆ

2020թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման մասին դրույթ կար։ Ընդ որում, դրանում նշված էր նաև վերջնաժամկետ՝ երեք տարվա ընթացքում։

Ըստ հայտարարության. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է Լաչինը շրջանցող 32կմ երկարության մայրուղու կառուցումը։ 

Radar Armenia-ն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվեց՝ հայկական կողմն արդյո՞ք սկսել է աշխատանքները, և եթե այո՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ Ըստ նախարարության. «Հայտնում ենք, որ խնդրո առարկայի վերաբերյալ հարցը դեռևս գտնվում է քննարկման փուլում, այլ տեղեկատվություն այս պահին առկա չէ»։