Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.33

EUR412.39

RUB4.86

Երևան 8 ℃

Рус Eng

Ադրբեջանի ղեկավարը վկայություն է տվել առ այն, որ հայի հանդեպ ատելությունը ադրբեջանական հասարակության մեջ շարունակվում է. ՀՀ ՄԻՊ

Քաղաքական

24 Ապրիլի 2022, 13:31

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ այսօր էլ Արցախում բնակչության ահաբեկման դրսևորումները շարունակվում են: 

«Ցավալի է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարը վերջերս Շուշիում տեղի ունեցած հավաքի ժամանակ, կոպիտ ասած, վկայություն է տվել առ այն, որ հայի հանդեպ ատելությունը ադրբեջանական հասարակության մեջ շարունակվում է: Նա իր խոսքում ասում էր՝ մեր սերունդները գիտեն մեր ատելի թշնամուն: Այստեղ խոսքը կոնկրետ ատելություն հարուցելու մասին է»։

Նա հայտնել է, որ առանձին խորհրդապահական հանդիպումներ են ունենում տարբեր գործընկերների հետ. «Փորձում ենք նրանց հասցնել հասունության այնպիսի նյութ, որը կձևավորի միջազգային հանրության մեջ հստակ ընկալում, որ Արցախի հայության նկատմամբ էթնիկ և կրոնական ատելության հիմքով հետապնդումները շարունակվում են և գնալով ահագնանում են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում