Քաղաքական

Այսօր Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու 30-րդ տարեդարձն է

Այսօր լրացավ ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակը։ Այս կապակցությամբ շնորհավորական ուղերձ է տարածել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է. «30 տարի առաջ՝ մարտի 2-ին, Հայաստանը դարձավ պետությունների մեծ ընտանիքի անդամ, երբ 1992 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Հայաստանի հայտը հաստատող A/RES/46/227 բանաձևը։

Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու հայտը աշխարհին ուղղված քայլ էր՝ ապացուցելու, որ նորանկախ պետությունը պատրաստ է հանձն առնել միջազգային պարտավորություններ և իրագործել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավորության, օրենքի գերակայության, հավասարության և կայուն զարգացման առաջ մղմանը միտված ծրագրեր՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների հետ սերտ համագործակցության միջոցով»։