Քաղաքական

Քննարկվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածությունը

ՀՀ ԱԺ-ն այսօրվա նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։ Նրան առաջադրել է ԱԺ ՔՊ խմբակցությունը։

Իր ելույթում Ջանջուղազյանը նշեց, թե Հայաստանում պետական ինստիտուտների կայացման հարցում նկատելի առաջընթաց է գրանցվել, բայց դա, բնականաբար, բավարար համարվել չի կարող. «Բարձրագույն հաշվեքննիչ մարմինները գործում են հանրային պատվիրատվությամբ, և դրանց գործունեության շահառուն հանրությունն է: Հաշվեքննության բարձրագույն ինստիտուտների տարբերությունը մնացած պետական մարմիններից բացահայտվում է գործառույթի բովանդակությամբ:

Բարձրագույն հաշվեքննիչ մարմինն ունի հետևյալ առաքելությունը. այն հանրության կողմից իշխանությանը վստահված հանրային հարստության, պետության ապագայի կառավարման վերաբերյալ ժամանակին մասնագիտական և անկողմնակալ տեղեկություն պետք է ներկայացնի հանրությանը»։