Քաղաքական

Մարտի 2-ին ԱԺ-ն ՀՀ նախագահ կընտրի

Վաղը կմեկնարկի ԱԺ հերթական քառօրյան, որի օրակարգում նաև ՀՀ Նախագահի ընտրության հարցն է։ Այն կքննարկվի մարտի 2-ին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Ենթադրվում է՝ նախագահը կընտրվի երկրորդ փուլով. առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 պատգամավորի քվե է հարկավոր։ Սակայն իշխանական խմբակցությունն ունի 71 պատգամավոր։ Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են նախագահի ընտրությունները բոյկոտելու մասին Իսկ արդեն երկրորդ փուլով նախագահի ընտրության համար հարկավոր է 65 կողմ ձայն։

Նշենք, որ մինչ այդ՝ ԱԺ խորհրդի որոշմամբ, մարտի 1-ի երկրորդ հիմնական նիստում էլ խորհրդարանը կքննարկի Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը։ Հիշեցնենք՝ այդ պաշտոնում ներկայացվել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։