ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հիման վրա նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում։
Մասնավորապես, Անդրանիկ Մակարյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պատրաստության գլխավոր վարչության պետ- ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից։
Փոխարենը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ է նշանակվել Արմեն Գյոզալյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը:
Արմեն Առուշանյանն ազատվել է ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Կարեն Գրիգորյանը։
Արթուր Պողոսյանն ազատվել է ԶՈԻ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է Սերյոժա Ստեփանյանը։
Արմեն Հարությունյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից։ Այս պաշտոնում նշանակվել է Գոռ Նիկողոսյանը։
Բացի այդ, Վաչագան Ներսիսյանը նշանակվել է ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ:
Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։
ագրատ Մաթևոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ։