Այսօր Վիեննայում սպասվում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։
Հիշեցնենք՝ առաջին հանդիպումն անցկացվել էր Մոսկվայում՝ հունվարի 14-ին։
Մինչ այդ, երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը սպասվող բանակցություններին ընդառաջ հայտարարել է, թե Անկարան կարող է բացել սահմանները և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, եթե Երևանը հավատարիմ մնա գործընթացը շարունակելու գաղափարին։