Քաղաքական

Հայտնի են Եվրանեսթին մասնակցող ադրբեջանցի պատգամավորների անունները

Հայտնի են Երևանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Հայաստան ժամանող ադրբեջանցի պատգամավորների անունները։ Նրանք են Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ ադրբեջանցի պատգամավորներն արդեն ժամանել են Հայաստան. բացի երկու պատգամավորից նրանց հետ նաև մեկ ուղեկցորդ է։ Կարապետյանը տեղեկացրել է, որ ադրբեջանցի պատգամավորների հետ առանձին հանդիպումներ կամ շփումներ նախատեսված չեն։

Եվրանեսթի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: