Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:
Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Նախարար Ժոլին վերահաստատել է Կանադայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական քայլեր ձեռնարկել հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկան ամրապնդելու ուղղությամբ:
Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր: