Միջազգային

ԱՄՆ պատվիրակությունը Եվրոպայում կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարության և արտաքին գերատեսչության պատվիրակությունը ուղևորվելու է Եվրոպա՝ քննարկելու Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների տեխնիկական համակարգումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ քննարկել Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցները։
Ավելին, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակությունը կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա և Գերմանիա, հաղորդում է Reuters գործակալությունը։