Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

ԱԺ-ում ընդունվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը

Քաղաքական

20 Հունվարի 2022, 13:38

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 68 «կողմ», 33 «դեմ» ձայներ, 3 բացակա պատգամավորներ ծրարով թողել էին իրենց քվեարկությունները:

Վիլեն Գաբրիելյանը հիշեցրել էր, որ 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում  ընտրել նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին՝ Արթուր Ղազինյանին, սակայն հանձնաժողովի մեծամասնությունը թեկնածուին չի ընտրում, և կանոնակարգը տվյալ խնդիրը չի կարգավորում:

Այսպիսով` պատգամավորն առաջարկում է սահմանել, որ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Սակայն նոր թեկնածու չի նշանակում, որ նույն մարդը մի քանի անգամ չի կարող առաջադրվել, եթե օրինակ մի անգամ առաջադրվի ու չընտրվի, և հաջորդ անգամ առաջադրված այլ թեկնածուն ևս չընտրվի, ապա դրանից առաջ առաջադրված մարդը կրկին կարող է առաջադրվել:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն ասաց՝ նկատի ունենալով, որ նախագիծը վերաբերում է ԱԺ աշխատանքներին, ապա ավելի հիմնարար քննարկումների կարիք կա: Նա առաջարկեց դեմ քվեարկել հետո նստել, միասին քննարկել ու հիմնարար լուծումների գալ: «Հակառակ դեպքում այն, ինչ ներկայացված է, ընդամենը ընդդիմությանը վերապահված որոշակի պաշտոնների զավթման գործընթաց է ընկալվում»,-ասաց պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արթուր Հովհաննիսյանն էլ հորդորեց նորից նայել իրենց խմբակցության հայտարարությունն առ այն, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար: Զավթելու մասին հայտարարությունը նա անհիմն համարեց: «Այս փոփոխությունը կատարվում է նրա համար, որ այս պահի խորհրդարանական ընդդիմությունը չկարողանա քաղաքական շոուներ կազմակերպելով՝ փորձել խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը»,-ասաց նա:

Մինասյանն էլ կրկին վարման կարգով արձագանքեց՝ վստահեցնելով, որ իրենց գործողությունները երբեք շոուի տարրեր չեն պարունակել:



International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել