Քաղաքական

Դրական պատասխանի դեպքում պատրաստ են երթուղիների կառուցմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հայտնել Ադրբեջանի հետ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման թեմայով։

Նրա խոսքերով. «Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականցվի սահմանային, մաքսային հսկողություն։ Մենք պետք է համաձայնեցնենք նաև պարամետրերը, որպեսզի նույն պարապետրերով երկաթուղիները կպնեն իրար։ Ըստ էության՝ միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու»։

Փաշինյան ասել է, թե Ադրբեջանի կողմից դրական պատասխան ստանալուն պես մենք պատրաստ ենք արդեն իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը. «Այս նախագիծը մենք անվանում ենք «ավտոճանապարհների և երկաթուղիների հայկական խաչմերուկ»։ Մենք այստեղ գործ ունենք հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք խաչմերուկի հետ, և այդ խաչմերւոկի գործարկումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ֆինանսատնտեսական կարողությունների հոզորացման առումով»։