Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման հյուրը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն է։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքային հիմնարկի կատարած ու կատարելիք աշխատանքներին՝ բնաբաժակների դատարկությանը, նոր ծառերով դրանց փոխարինմանը, ծառահատումներին, քաղաքում առկա ծաղկանոցներին և դրանց շուրջ ծագած աղմուկին։
Բանախոսը համամիտ չէ այն պնդմանը, թե Երևանում շինարարական խիտ աշխատանքների պատճառով կանաչ տարածքները պակասել են.
«Թույլ տվեք միայն անտառների մասով ասել՝ Երևանում վերջին մեկ տարում անտառներն ավելացել են մոտ 35 հեկտարով։ Երևանի քաղաքապետարանի կողմից հարյուրավոր բակեր են բարեկարգվում, որից հետո, անհրաժեշտության դեպքում, տարածքը կանաչապատվում է։ Ի դեպ, քաղաքում մեծ թափ ստացած շինարարական աշխատանքների առումով կա որոշում, ըստ որի`շինարարական թույլտվություններն արդեն տրվում են այն սկզբունքով, որ կառուցապատողն իր տարածքի 40-50%-ը տրամադրի շինություններին, իսկ մնացած տարածքում պարտադիր իրականացվի կանաչապատում»։
Մանրամասները՝ տեսանյութում։