Լուրեր
Անահիտ Ավանեսյանն օրերս այցելել է հրդեհից տուժած զինծառայողներին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս Այրվածքաբանության կենտրոնում այցելել է Գեղարքունիքում տեղակայված N զորամասի զորանոցներից մեկում հրդեհի հետևանքով տուժած զինծառայողներին։ Նախարարը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, տեղում ծանոթացել բուժման կազմակերպման գործընթացին։

Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառուները կեղծ փաստաթղթեր են ներկայացրել և հափշտակել մոտ 130 մլն դրամ
Վերոշարադրյալի հիման վրա՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե:

Գողության չորրորդ փորձից հետո 62-ամյա տղամարդը ձերբակալվել է
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան սահել է ձորակը
Հունվարի 31-ին, ժամը 10։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի մոտակա ձորակը․ տուժածներ չկան։
Երևան-Իջևան ճանապարհին երեք մարդու մահվան պատճառ դարձած վթարի առթիվ հարուցվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2023 թվականի հունվարի 30-ին Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: