ԵԱՏՄ երկրների վարչապետերը կքննարկեն գազի ընդհանուր շուկան
Միջազգային
31 Հունվարի 2023, 16:17ԵԱՏՄ երկրների վարչապետները գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագծի նախապատրաստումը կքննարկեն Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
Միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 2-3-ը՝ Ալմաթիում, առկա ձևաչափով։
Հաղորդվում է նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջկառավարական խորհրդի անդամներին կտեղեկացնի անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման, արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման վերաբերյալ միութենական երկրների համատեղ նախագծի իրականացման առաջարկությունների մասին:
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն