Լուրեր
Հայաստանի ու Ճապոնիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանը, ինչպես նաև՝ միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար մուտքի ապահովմանը Լեռնային Ղարաբաղ:

Հանրապետության հրապարակին հարող շենքերի լուսավորության համակարգերն արդիականացվել են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նախորդ լուսավորության համակարգը, որը տեղադրվել էր դեռևս 2004 թվականին, էներգատար էր ու չէր համապատասխանում ժամանակակից էներգաարդյունավետության ստանդարտներին և պահանջներին։

Հարավային Կորեան կարող է Թուրքիայում 4 ատոմակայան կառուցել
Երկրում ավելի քան 30 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չորս ատոմային ռեակտորների կառուցման նախնական հայտը:

Երևանում գողացված մեքենան հայտնաբերվել է Սպիտակում
Հունվարի 30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 07.50-ի սահմաններում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են Երևանի Ռոստոմի փողոցում կայանված «Տոյոտա» մակնիշի իր մեքենան: Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Վարչապետը հանձնարարել է մշակել ջրային ոլորտի բարեփոխումների համապարփակ ռազմավարություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով: