Լուրեր
«Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի ցուցահանդեսին ներկայացված է նաև Հայաստանը
Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նրանք կարճատև շրջայց են կատարել համաժողովի շրջանակում բացված բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով: Ցուցահանդեսին ներկայացված է նաև Հայաստանը` առանձին տաղավարով:

ԱԺ-ում մեկնարկել են «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումները
ԱԺ-ում մեկնարկել են «Հայաստան» խմբակցության կազմակերպած Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խորհրդարանական լսումները։

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («ԹՊԻՀ», «INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիին, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի տեղակալ Քևին Օրքինին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը. վարչապետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է կոնգրեսականների հետ
Հունվարի 31-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթիի հետ (Իլինոյս, դեմոկրատ)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները։