Լուրեր
Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով 36 մարդ է մահացել
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 36 մարդ է մահացել։

35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ
1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես շրջադարձային ու վճռորոշ օր և դարձավ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանավորվեց որպես Արցախի վերածննդի օր:

Այսօրվանից մեկնարկում է Մեծ Պահքը
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:

Զինված ներխուժել է բուքմեյքերական գրասենյակ ու գումար պահանջել
Փետրվարի 15-ին, ժամը 16.53-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել բուքմեյքերական ընկերություններից մեկի աշխատակիցը և հայտնել, որ անհայտ անձը զենքով մուտք է գործել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գործող գրասենյակ և գումար պահանջել:
Զինծառայողը մահացել է իր ինքնաձիգից գլխին արձակված մենահատ կրակոցից. նախաձեռնվել է քրեական վարույթ
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: