Լուրեր
Արդարադատության նախարարությունը՝ երեք դատավորներին պատասխանատվության ենթարկելու՝ ԲԴԽ որոշման մասին
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարի կողմից երեք դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:

Ի՞նչ հանցագործություններ են բացահայտվել անցած երեք օրերին
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 57 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կապանի Ճանշինից գողացված կոմպրեսորը հայտնաբերվել է
Փետրվարի 18-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ գիշերը Հալիձոր թաղամասի շենքերից մեկի մոտից գողացել են «Կապանի ՃՇՇ»-ին պատկանող «ATLAS COPCO XAS 65» կոմպրեսորը:

Փոխատեղումներ՝ քրեակատարողական հիմնարկներում
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի 2023 թվականի փետրվարի 23-ի գրություններով ներկայացված առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով փոխատեղումներ են կատարվել Քրեակատարողական ծառայության համակարգում:
Ադրբեջանի դեմ ՀՀ-ին վերաբերող ՄԻԵԴ 6 վճիռ կա
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի դեմ կա ՄԻԵԴ-ի 6 վճիռ, որոնք վերաբերում են հայկական հարցերին: