Լուրեր
Հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսի հետ. Թորոսյան
ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ այսօր հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսի հետ, ում հետ քննարկեցինք Եվրոպական միության և Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացման հարցերը:

Քերոբյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ինչպես նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արման Խոջոյանը։

«Երևանն այս տարի ձեռք է բերել տասնամյա ծառեր. անտառտնկման աշխատանքները կշարունակվեն». Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Երևանն սկսել է կենտրոնացված քաղաքականություն վարել՝ կապված կանաչապատ գոտիների հետ», - ասել է Երևանի փոխքաղաքապետը։

ԱՄՆ-ն կարող է հետախուզական տվյալներ հրապարակել Չինաստանի կողմից ՌԴ-ին զենքի հնարավոր մատակարարումների մասին. WSJ
Բայդենի վարչակազմը դիտարկում է հետախուզական տվյալների հրապարակման հնարավորությունը, ըստ որոնց՝ Չինաստանը մտադիր է զենք մատակարարել Ռուսաստանին
ՀՀ ՔԿ-ում 2022թ․ քրեական վարույթներով վերականգնվել է 1,7 մլրդ դրամի գույքային վնաս
ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել են 2022թ․ ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ տվյալները։