Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

ԱՄՆ-ն կարող է հետախուզական տվյալներ հրապարակել Չինաստանի կողմից ՌԴ-ին զենքի հնարավոր մատակարարումների մասին. WSJ

Միջազգային

23 Փետրվարի, 15:42

Բայդենի վարչակազմը դիտարկում է հետախուզական տվյալների հրապարակման հնարավորությունը, ըստ որոնց՝ Չինաստանը մտադիր է պատերազմում աջակցելու նպատակով զենք մատակարարել Ռուսաստանին։

Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին։ Վերջին շաբաթներին արևմտյան երկրները հետախուզական տվյալներ են ստացել այն մասին, որ Պեկինը կարող է հրաժարվել Ռուսաստանին զենք մատակարարելու մտադրությունից: Չնայած, ըստ ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաների, Չինաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել այս հարցում:

Նախկինում Պեկինը զգուշորեն սահմանափակում էր իր աջակցությունը ֆինանսական օգնության և նավթի գնման հարցում, բայց այժմ այդ դիրքորոշումը կարծես փոխվում է: Չինաստանը նաև ՌԴ-ին վաճառել է առևտրային ապրանքներ, ինչպիսիք են միկրոչիպերը և անօդաչու թռչող սարքերը, որոնք նույնպես ունեն ռազմական կիրառություն:

«Մինչ այժմ որոշակի անորոշություն կար այն հարցում, թե Չինաստանը ինչ գործնական օգնություն կարող է ցուցաբերել Ռուսաստանին», - ասել է բարձրաստիճան արևմտյան պաշտոնյան:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը