Լուրեր
Բրիտանական-հոլանդական Shell ընկերությունը մուտք է գործում Հայաստան մարտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell միջազգային ընկերությունը հաստատել է 2023 թվականի մարտին Հայաստանում բենզալցակայանների ցանցի գործարկումը։ Ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն ամենաբարձր որակի և չափանիշներին։ Բենզինն ամբողջությամբ ներկրվելու է Հունաստանից։

ԱԳ նախարարները քննարկել են հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր
Փետրվարի 23-ին Դամասկոսում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին:

Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Թուրքիա
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Թուրքիայի Հանրապետություն։

Այսօր 24 անձ ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստան
Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
«Մոսկվան Երևանին և Բաքվին օգնում է խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցում». Գալուզին
«Ռուսական կողմը հետևողական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցում», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։