Աորտայի շերտազատման վիրահատություններն իրականացվում են պետպատվերով
Հասարակություն
23 Փետրվարի, 13:28
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ աորտայի շերտազատման վիրահատություններն իրականացվում են պետական պատվերով։
«Եւս մեկ թանկարժեք բժշկական միջամտություն, որի ֆինանսավորումն իր վրա է վերցրել պետությունը, որպեսզի վճարումն այլևս խոչընդոտ չլինի պացիենտի` հիվանդանոց արագ դիմելու համար, և ողջ մնալու շանսերը մի քանի անգամ մեծանան:
2023 թվականից աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունները բոլորի համար կատարվում են ԱՆՎՃԱՐ:
Աորտայի շերտազատումը կյանքին սպառնացող վտանգ է: Եթե բժշկական կենտրոնում ախտորոշումը հաստատվում է, խնդրի լուծումը վիրաբուժական է` անհապաղ ցուցմամբ, որի արդյունքում իրականացվում է վերել աորտայի աղեղի պրոթեզավորում:
Մասնագետները վստահ են, որ պետական աջակցությունը էական է և փոփոխություն կմտցնի սրտանոթային հիվանդություններից մահացության կանխարգելման մեջ»,– նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ Telegram-ում