Լուրեր
Վաղարշապատի հյուրանոցներից շուրջ 3 տասնյակ օտարերկրացիներ են բերման ենթարկվել
Փետրվարի 23-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը կազմակերպել էր հերթական հատուկ միջոցառումը։ Այն իրականացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ ստուգայցեր կատարվեցին Վաղարշապատի բաժնի սպասարկման տարածքում գործող մի քանի հյուրանոցում։

Մարալիկի բամբակի գործարանում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում։

«Ուկրաինան մինչ օրս համոզիչ ապացույցներ չի ներկայացրել». Իրանի ԱԳՆ
«Ուկրաինան ու այն երկրները, որոնք հայտարարում են, թե Իրանն իբր սատարում է Մոսկվային սպառազինության մատակարարումներով, մինչ օրս դրա համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել», - այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին:

Պոլիտեխնիկում բացվեց IELTS պաշտոնական քննական կենտրոն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոն, որը երկրորդն է ՀՀ-ում Բրիտանական խորհրդի կենտրոնից հետո։
«Վրացական երազանքի» անհատ գործող պատգամավորը շարունակում է պարել Շոյգուի նվագի տակ. Կասյանով
Մենք դատապարտում ենք այն փաստը, որ «Վրացական երազանքի» անհատ գործող պատգամավորը շարունակում է պարել ռուս ռազմական հանցագործ Շոյգուի նվագածի տակ՝ ուկրաինացի ժողովրդի և վրաց բնակչության արյան վրա,- ասել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։