Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR413.67

RUB4.87

Երևան 16 ℃

Рус Eng

«Վրացական երազանքի» անհատ գործող պատգամավորը շարունակում է պարել Շոյգուի նվագի տակ. Կասյանով

Միջազգային

24 Փետրվարի, 18:20

Մենք դատապարտում ենք այն փաստը, որ «Վրացական երազանքի» անհատ գործող պատգամավորը շարունակում է պարել ռուս ռազմական հանցագործ Շոյգուի նվագածի տակ՝ ուկրաինացի ժողովրդի և վրաց բնակչության արյան վրա,- ասել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։

Անդրեյ Կասյանովին հարց է ուղղվել, ըստ որի «Վրացական երազանքում» հայտարարություններ են հնչում, թե Ռուսաստանը պատերազմում առավելություն ունի:

«Ցավոք, մեզ չզարմացրեց մի քաղաքական գործչի հերթական անպատասխանատու հայտարարությունն, ով իրեն վրացի քաղաքական գործիչ է անվանում։ Ժամանակին նա Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռը կամովին հանձնեց ՌԴ Պետդումայի ոչ պիտանի պատգամավորին, թեև մենք չենք կարող անտեսել իշխանամետ մեծամասնության գործող պատգամավորների հայտարարությունները, որոնք ձևավորում են վրացական կառավարության և իշխանության քաղաքականությունը։ Մենք դատապարտում ենք այն փաստը, որ «Վրացական երազանքի» առանձին գործող պատգամավորը շարունակում է պարել ռուս ռազմական հանցագործ Շոյգուի նվագածի տակ՝ ուկրաինացի ժողովրդի և վրաց բնակչության արյան վրա։ Ես խորհուրդ կտայի նրանց անդրադառնալ աշխարհագրության և երկրաչափության դասագրքերին, որպեսզի հասկանան, թե այս տարի Ռուսաստանի կողմից սկսված անխնա պատերազմում Ուկրաինայի զինված ուժերը ինչ տարածքներ և կարևոր քաղաքներ են ազատագրել»,- ասել է Կասյանովը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում