Լուրեր
Կալանավորվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պահեստ վարձակալած տնտեսվարողը
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: 2023 թվականի փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը:

Բայրամովը արձագանքել է Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը
Պաշտոնական Բաքուն անդրադարձել է Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը։

Վրաստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին
Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հարցեր
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են գտնվել ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ ՀԲ ներկայացուցիչներ:
Հայաստանում ժողովրդագրության ռազմավարության մշակման գործում փորձագետներ կներգրավվեն Չեխիայից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։