Լուրեր
ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբի հետ
Փետրվարի 20-27-ը ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով՝ որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը Ռավինդրան Դանիելի գլխավորությամբ աշխատանքային այց է կատարել Հայաստան:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ
«Հակակոռուպցիոն մեդիադպրոց» թեմայով ծրագրի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր հանդիպել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ և նրանց ծանոթացրել իր ղեկավարած կառույցի գործառույթներին, անդրադարձել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մեխանիզմներին, ինչպես նաև այդ երևույթի շուրջ հանրային ընկալման, կոռուպցիոն և, ընդհանրապես, իրավական թեմաների լուսաբանման առանձնահատկություններին:

Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում
Փետրվարի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում:

Տարեցտարի աճում են պետպատվերի շրջանակներում դժվարամատչելի բժշկական օգնության ծավալները
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ տարեցտարի աճում են պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային (ներառյալ` emergency), արտահիվանդանոցային դժվարամատչելի բժշկական օգնության և սպասարկման ծավալները:
ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 10-րդ փաթեթը
ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ կկիրառվեն լրացուցիչ 87 ֆիզիկական անձանց և 34 կազմակերպությունների նկատմամբ, արդյունքում՝ ընդգրկելով ներկայումս 1473 ֆիզիկական անձանց և 205 կազմակերպությունների։