Հասարակություն

Անցած շաբաթ արձանագրվել է ինքնասպանության փորձի 5 դեպք

Փետրվարի 20-ից 26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 544 դեպք, որից 258-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 164, բնական հրդեհի, պայթյունի, ուժեղ քամու և դիակի հայտնաբերման ՝ 2-ական, փլուզման` 3, ձնաբուքի և զինամթերքի հայտնաբերման ՝ 6-ական, մերկասառույցի՝ 7, թունավորման՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, ինքնասպանության փորձի՝ 5, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 18 և 93 այլ դեպքեր:  

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 57 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 145 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 88 տրանսպորտային միջոց: 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 84, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: