Լուրեր
Ոստիկանության բոլոր բաժիններում նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել
2020թ. մայիսից ոստիկանության 10 բաժիններում արդեն իսկ տեղադրվել են տեսախցիկներ. այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Տպավորությունս, ընդհանուր առմամբ, դառն էր». վաչապետը՝ ժողովրդագրական վիճակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Տպավորությունս, ընդհանուր առմամբ, դառն էր», - հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ իր մոտ կայացած խորհրդակցությանը։

Եվրոպայում գազի գինը եռապատիկ նվազել է
Ամենամեծ նվազումը եղել է փետրվարի 28-ին, երբ գազի գինը 2021 թվականի օգոստոսի վերջից ի վեր իջել է մինչև 505 դոլար։

Նախագահն ընդունել է Մեքսիկայի դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ ք. Մոսկվա):
ԱՄՆ-ը հանձնառու է աջակցելու Հայաստանի տնտեսական և քաղաքական օրակարգին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Շնորհավորելով արտակարգ և լիազոր դեսպանին՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: