Եվրոպայում գազի գինը եռապատիկ նվազել է
Միջազգային
1 Մարտի, 16:40
Եվրոպայում գազի գինը ձմռան արդյունքներով նվազել է երեք անգամ՝ 1000 մ³-ի դիմաց հասնելով մոտ 515 դոլարի։ Դրա մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները: Նման նվազման հիմնական գործոններից մեկը եղել է անոմալ տաք ձմեռը և գազի պահեստարանների գերլցվածությունը։
Եթե նոյեմբերի 30-ին գազի ֆյուչերսները վաճառվում էին մոտ $1550-ով, ապա փետրվարի 28-ին առևտուրը փակվել է $515-ով՝ երեք անգամ ցածր ձմռան սկզբի համեմատ: Ամենամեծ նվազումը եղել է փետրվարի 28-ին, երբ գազի գինը 2021 թվականի օգոստոսի վերջից ի վեր իջել է մինչև 505 դոլար։
Հետևեք մեզ Telegram-ում