Լուրեր
«Հայանտառի» Թումանյանի մասնաճյուղի տնօրենի և նրան կաշառք տված անձանց գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղարագոզյանը 2021 թվականի ընթացքում հիշյալ անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր գնորդների վաճառելու համար նրանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք:

ԵՄ շարունակական ջանքերն ուղղակի կենսական նշանակություն ունեն. Մերի Գալստյան
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ Մերի Գալստյանը:

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել դպրոցական ավտոբուսի ձորը գլորվելու դեպքից
Թվով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։

Մեկնարկել են Քարինջ տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Մեկնարկել են /Հ-70/- Քարինջ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ3+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվում Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում. Radar Armenia-ն այս մասին տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։