Ուրբաթ, 24 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 9 ℃

Рус Eng

Լաչինի միջանցքում անհրաժեշտ է ստեղծել սահմանային անցակետ. Ադրբեջանի ԱԳՆ

Միջազգային

10 Մարտի, 17:54

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի Լաչինի միջանցք այցին և կոչին՝ բացելու միջանցքը։ ԱԳՆ խոսնակը կրկին պնդել է թե Լաչինի միջանցքը բաց է և հավելել, որ այնտեղ պետք է սահմանային անցակետ ստեղծվի։

«Լաչինի ճանապարհը միշտ բաց է եղել նորմալ երթևեկության համար և նախատեսված չէ անօրինական ռազմական և տնտեսական նպատակների համար։ Ադրբեջանն օգտագործում է առկա հնարավորությունները ճանապարհի անարգել երթևեկությունն ապահովելու համար։ Ադրբեջանի և Հայաստանի միջև թափանցիկության և անվտանգության համար անհրաժեշտ է ստեղծել սահմանային անցակետ»,-հայտարարել է Հաջիզադեն։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը