Լուրեր
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
Ասվում է «Financial Times»-ին Իրանի ֆինանսների նախարար Էհսան Խանդուզի տված հարցազրույցում։

ՊՎԾ-ն շուրջ 542 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել 6 բուժկենտրոններում
Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփում է ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) և մի շարք բժշկական կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները. 6 ԲԿ-ներում արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 542մլն ՀՀ դրամ

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Առողջ հասարակություն» համաժողովին, այցելել Սանկտ Պետերբուրգի ուռուցքաբանության ինստիտուտ
Աշխատանքային այցի առաջին օրն Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտում, ծանոթացել ուռուցքաբանության ոլորտում առաջատար կլինիկաներից մեկի ձեռքբերումներին:

Սուրեն Պապիկյանը հետևել է դիրքերի ինժեներական կառույցների հագեցվածությանն ու կացարանային պայմաններին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին N զորամիավորում կատարած այցի ընթացքում շրջել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտում, հետևել մարտական հերթապահության ընթացքին, զրուցել դիրքապահների հետ։
Կբարելավվի սննդամթերքի անվտանգության համակարգը
Կառավարությունը հաստատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թթ. գործողությունների ծրագիրը: