Միջազգային

Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը

Անցած տարվա ընթացքում Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը՝ երեք անանուն նախագծերում ներդնելով 2,76 միլիարդ դոլար․ ասվում է «Financial Times»-ին Իրանի ֆինանսների նախարար Էհսան Խանդուզի տված հարցազրույցում։ 

Դա, ըստ նախարարի, պատժամիջոցների տակ ընկած տնտեսությունում մնացած օտարերկրյա ներդրումների երկու երրորդն է (նախորդ տարվա ընթացքում՝ 4,3 միլիարդ դոլարի): 2021 թվականին կար ընդամենը 1,45 միլիարդ դոլար։ Խանդուզին որպես ներդրումային երկրորդ գործընկեր անվանել է Չինաստանը, սակայն վերջինիս՝ նախորդ տարվա ներդրումները նվազել են և նույնիսկ զիջում էին Աֆղանստանից, Իրաքից և իրանական սփյուռքից եկած հոսքերին։