Լուրեր
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 24֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը, և ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու համար։

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները
Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-ռուսական ընդհանուր համագործակցության ուղղությունները։

Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս մարզերում՝ Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Տավուշում։ Այս մարզերում քաղաքացիները 24 ժամ տեսնում են ծառայության դուրս եկած շուրջ 550 պարեկների, որոնք նոր համազգեստով են, նոր սպառազինությամբ ու ծառայողական նոր մեքենաներով։
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։