Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է
Հասարակություն
24 Մարտի, 23:07
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արշակ Սերյոժայի Սարգսյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արշակ Սերյոժայի Սարգսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հետևեք մեզ Telegram-ում