Լուրեր
Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի ԱՄՆ
Արման Խոջոյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

Դիլիջանում մեքենա է այրվել
Մարտի 28-ին, ժամը 08։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում այրվում է ավտոմեքենա։

Արցախում պատրաստ են հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։

Ապօրինի թմրաշրջանառության համար ձերբակալվել են 18 և 28 տարեկան երիտասարդներ
Ձերբակալվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. Վիկտոր Ենգիբարյան
Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը՝ կից հրապարակելով լուսանկար։