Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը` Կիպրոսի դեմ խաղում

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի ընտրանու հետ խաղի համար։ Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 19։00-ին։ 

Նշենք, որ հանդիպմանը վնասվածքի պատճառով չեն մասնակցի Անդրե Չալըշըրը, Տարոն Ոսկանյանը, իսկ Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ։ Ամենայն հավանականությամբ Հրանտ-Լեոն Ռանոսն էլ կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում: