Միջազգային
Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն
Մարտի 14-ին Պեկինում Իրանի միջուկային ծրագրի շուրջ հանդիպում կանցկացվի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգորնախարարների միջև։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Մակրոնը հանդիպել է 34 երկրի շտաբի պետերի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փակ հանդիպում է անցկացրել Փարիզում հավաքված շուրջ երեսուն երկրի գլխավոր շտաբի պետերի հետ։
Ամերիկացիները Իրանին քաղաքական պայմաններ են առաջադրում
ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ նոր միջուկային գործարքը կապել Մերձավոր Արևելքում մի շարք խմբավորումներին երկրի կողմից չաջակցելու պահանջի հետ, սակայն այդ տարբերակը չի աշխատի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների յուրացման համար, իսկ Պետական անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային՝ 300 հազար լարի տուգանք նշանակել։
«ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած կարգավիճակով սպառնալիք է». Լավրով
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ խաղաղապահների, սպառնալիք է Ռուսաստանի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: