Միջազգային

Ամերիկացիները Իրանին քաղաքական պայմաններ են առաջադրում

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ նոր միջուկային գործարքը կապել Մերձավոր Արևելքում մի շարք խմբավորումներին չաջակցելու պահանջի հետ, սակայն այդ տարբերակը չի աշխատի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Մտահոգիչ է, կան որոշ նշաններ, որ Ամերիկացիները կցանկանային այս նոր գործարքն ուղեկցվեր քաղաքական պայմաններով։ Համաձայն դրանց, Իրանը պարտավորվում է ստուգումներ անցնել՝ հաստատելու համար, որ չի աջակցում խմբավորումներին Իրաքում, Լիբանանում, Սիրիայում և այլուր: Դա չի նշանակում, թե ԱՄՆ-ն չի ցանկանում այս նոր գործարքը տեղի ունենա։ Բայց չեմ կարծում, որ նման տարբերակը կաշխատի»,- ասել է նախարարը։ 

Այս համատեքստում Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Պարսից ծոցի բոլոր երկրներն ազդեցություն ունեն իրենց սահմաններից դուրս:

«Հյուսիսային Աֆրիկայում նրանք բավական շատ հումանիտար, տնտեսական ծրագրեր են իրականացնում։ Հանդես են գալիս որպես միջնորդներ: Օրինակ՝ Սուդանը։ Ներքին ճգնաժամն այս երկրում այս կամ այն կերպ լուծվում է Պարսից ծոցի որոշ խաղացողների կողմից։ Ուստի, կարծում եմ՜ իրավիճակը, որի դեպքում բոլորը, բացի Իրանից, իրավունք կունենան ազդել տարածաշրջանի մյուս երկրների վրա, անիրականանալի սցենար է»,- հավելել է նա։