Սպորտ
Ալոնսոն «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է
«Բայերի» գլխավոր մարզիչ Խավի Ալոնսոն Թոմաս Տուխելի հեռանալու դեպքում կդառնա «Բավարիայի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը․ հաղորդում է գերմանական «Բիլդ» պարբերականը:
Էդեգորն ու «Արսենալը» համաձայնության են հասել պայմանագրի երկարացման շուրջ
Նորվեգ կիսապաշտպան Մարտին Էդեգորը և Լոնդոնի «Արսենալը» համաձայնության են հասել պայմանագրի երկարաձգման շուրջ․ հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը՝ փոքր արծաթե մեդալակիր
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնության 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ են դուրս եկել Եվրոպայի գործող չեմպիոններ Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը:
ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Պետրակովի և ՀՖՖ-ի դեմ
ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի դեմ ԵԱ-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի՝ Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո (0:1)․ հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել՝ ատրճանակ ձևի 10 մ․ 60 կրակոց մրցաձևի եզրափակչում հավաքելով 236.6 միավոր։