Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 20 ℃

Рус Eng

Ալոնսոն «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է

Սպորտ

15 Սեպտեմբերի, 18:34

«Բայերի» գլխավոր մարզիչ Խավի Ալոնսոն Թոմաս Տուխելի հեռանալու դեպքում կդառնա «Բավարիայի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը․ հաղորդում է գերմանական «Բիլդ» պարբերականը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Բավարիայի» ղեկավարները Ալոնսոյի մեծ երկրպագուներն են: Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն շատ բարձր է գնահատում 41-ամյա մասնագետի որակները, իսկ գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը տպավորված է նրա անձով և զարգացմամբ:
Ակումբի ղեկավարությունը նաև պաշտպան Յոսիպ Ստանիշիչին վարձավճարով ուղարկել է հենց «Բայեր», քանի որ լիովին վստահում է Ալոնսոյին, ով կօգնի ֆուտբոլիստին՝ դառնալ թոփ մակարդակի խաղացող:

Ալոնսոն «Բայերը» գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերին։ Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը 50 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Իսպանացի մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը